Դառն էր նուռը, կսկծու,
Մարտակերտից էին բերել,
Ողջն արյուն էր ու արցունք,
Մեր վշտերն էր ամբարել...
ՈՒ քարացած մեծ դավից,
Որդեկորույս մոր նման
Խռովել էր արևից...
Էս ի՜նչ զուլում էր, աման...
Ճաք էր տվել մեջտեղից,
Մեր բեկորված երկրի պես,
Պոկված իր տունուտեղից...
Ճիվա՛ղ, նզովյալ լինես...
25.11.20
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ